Դեմքի խնամք
Բնական օճառ` զգայուն մաշկի համար. 168.am
Զգայուն կամ մաշկաբորբի հակված մաշկը հատուկ խնամք է պահանջում: Այն անհրաժեշտ է խնամել առավելապես բնական միջոցներով, որոնք ագրեսիվ քիմիական հավելումներ չեն պարունակում: Steptohealth.ru կայքը գրում է, որ այս դեպքում լավագույն ընտրությունը տնային պայմաններում պատրաստված օճառն է: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է մի քանի բաղադրիչ:
Գլիցերին
Գլիցերինը բուսական ծագման միացություն է, որը լայնորեն օգտագործվում է տարբեր կոսմետիկ միջոցների պատրաստման համար: Ի տարբերություն սուլֆատների, որոնք չորացնում են մաշկը և խախտում թթվահիմնային հավասարակշռությունը, գլիցերինը խոնավացնում է մաշկը, մաքրում այն, փափկացնում և առաձգականություն հաղորդում, ունի նաև հանգստացնող հատկություն: Բացի այդ, այն կարող է պայքարել բջիջների ծերացման դեմ:
Կակաոյի յուղ
Կակաոյի յուղը շատ սննդարար է: Այն հիանալի բաղադրիչ է, հարուստ է հակաօքսիդանտներով, վիտամիններով և հանքանյութերով, ինչը նշանակում է, որ կանխարգելում է մաշկի բջիջների ծերացումը և առաձգականության կորուստը:

Սպիտակ կամ կարմիր կավ
Կավի այս տեսակները լավագույն ընտրությունն են զգայուն մաշկի խնամքի գործում: Ընդհանրապես, կավը բնական միջոց է, որը հարուստ է հանքանյութերով: Այն կարող է մաշկի վերևի շերտը մաքրել կեղտից և օգնել կարգավորել մաշկի ճարպի արտադրությունը:
Նշի յուղ
Նշի յուղն ամենամատչելիներից և, միաժամանակ, ամենաարդյունավետներից է: Այն խոնավացնում է մաշկը, փափկություն հաղորդում: Բացի այդ, այն կարող է պայքարել բորբոքման և մաշկի հնարավոր գրգռման դեմ: Այսպիսով այն հրաշալի միջոց է` զգայուն մաշկը խնամելու համար, ինչպես նաև՝ մաշկաբորբի, փսորիազի, հերպեսի և նույնիսկ այրվածքների դեմ պայքարելու համար:

Լավանդայի յուղ
Սա մաշկի համար ամենաօգտակար յուղերից է և կարող է օգտագործվել մաշկի բոլոր տեսակների ժամանակ: Իր օգտակար հատկությունների շնորհիվ լավանդայի յուղը հաճախ է օգտագործվում տարբեր կոսմետիկ միջոցների արտադրության մեջ: Այն հականեխիչ և հանգստացնող հատկություններ ունի, ինչպես նաև օգնում է բարձրացնել մյուս բաղադրիչների արդյունավետությունը: Բացի այդ` լավանդայի յուղը կարող է օգնել լավացնել մաշկի բջիջների վերականգնումը, կանխարգելել կնճիռների առաջացումը: Հանգստացնող կարողությունների շնորհիվ լավանդան դրական ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա, օգնում հեշտությամբ հաղթահարել զգացմունքային խնդիրները:
Բաղադրիչներ.
- գլիցերինի մեկ հաբ (100 կամ 120 գրամ).
- 4 ճաշի գդալ կակաոյի յուղ (50 գրամ).
- 2 ճաշի գդալ նշի յուղ (30 գրամ).
- 2 ճաշի գդալ սպիտակ կամ կարմիր կավ (40 գրամ).
- 15 կաթիլ լավանդայի յուղ:
Պատրաստման եղանակը.
Գլիցերինն ու կակաոյի յուղը տաքացրեք գոլորշու միջոցով: Երբ դրանք հեղուկի վերածվեն, կավի վրա ավելացրեք նշի յուղը: Խառնեք, վերցրեք կրակիվրայից և ավելացրեք լավանդայի յուղը: խառնուրդը լցրեք օճառի ձև ունեցող տարայի մեջ: Երբ խառնուրդը սառչի և պնդանա, օճառը պատրաստ է օգտագործման: Онлайн казино с реальными дилерами есть тут: http://wowpedia.ru/money/onlajn-kazino-s-realnymi-dilerami/ играть в лайв рулетку на бесплатные фишки.
10.04.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
